Բավ է պառակտվել
10-08-2020 15:38

«Այստեղ ամեն ինչ խաղաղ է, չկան որևէ ոստիկականական մեքենարներ»․Հայ պատգամավորները Մինսկում են

 

Այս պահին Մինսկը ապրում է իր բնականոն կյանքով, մայրաքաղաքում աշխատանքային եռուզեռ է, ամեն ինչ հանգիստ է:

Այս մասին Gisher.news-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում միջազգային դիտորդի կարգավիճակով գտնվում է Բելառուսում:
Հիշեցնենք, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը Իմ քայլը խմբակցությունից եւ Արմեն Եղիազարյանը Լուսավոր Հայաստանից։
Մեր զրուցակիցը նշեց, որ ընտրողները բավականին ակտիվ են եղել և մասնակիցների ցուցանիշը բարձր էր և այնպիսի խախտումներ ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել, որոնք կարող էին ընտրության արդյունքները հարցականի տակ առնել: Ըստ Սանդիկովի, եղել են մի քանի զուտ տեխնիկական բնույթի խախտումներ, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ գործընթացի լեգիտիմության առումով:
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա Սանդիկովը նշեց, որ այս նախագահական ընտրությունները նախորդներից, թերևս, տարբերվում էին ընդդիմության ակտիվությամբ և սպասելի էր, որ որոշակի գործընթացներ կլինեն.

«Մեր հյուրանոցը տեղակայված է Մինսկի փոքր կենտրոնում և երեկ վաղ առավոտվանից դրա տարածքում ուժեղացված ծառայություն էր: Ըստ մեզ հասած տեղեկությունների, գիշերը քաղաքի տարբեր հատվածներում բախումներ են եղել, սակայն հենց մեր տարածքում նման բան չի եղել»:
Պատգամավորը նշեց, որ վտանգի տակ չեն դրել իրենց գործընկերներին և որպես միջազգային դիտորդներ, ու գիշերը դրսում չեն եղել։
Հարցին՝ թե նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցները հայտարարում են, որ Լուկաշենկոյին վերագրված 80-ից ավելի տոկոսը իրականում իր օգտին է: Սանդիկովը նշեց, որ որպես դիտորդ իրենք չենք կարող մեկնաբանելու նման հայտարարություններ և ասել, թե ով ինչքան ձայն է հավաքել իրականում, քանի որ հետևում են ընտրական գործընթացին։
Նշենք, որ մեր զրույցի ժամանակ կար ինտերնետ հասնելության խնդիր և մեր մյուս զրուցակից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ իրենց համար պարզ չէ, թե ի՞նչու է նման խնդիր առաջացել՝ արդյոք կիբերհարձակում է եղել, թե ոչ։
Պատգամավորը նշեց, որ եթե իրենք որևէ խախտումներ էին նշում, պարզվում էր որ դա «Ըստ իրենց ընտրությունները եղան օրենքի տառին համապատասխան։ Օրինակ իրենց ընտրական օրենսգրքով խախտում չի համարվում, որ ընտրատեղամասի դիմաց կարող են սեղաններ փռեն խորոված անեն քաղցրավենիք մատուցեն, այսիքն ընտրությունները վերածում են տոնի։
Պատգամավորի խոսքով այնտեղ ընտրված քվեատուփի մոդել չկա ու յուրաքանչյուր տեղամաս ինքն էր որոշում ինչպես մասնակցի։
«Օրինակ տեղամասեր կար բաց քվերակություն էր լինում։ Տեսախցիկներ չկային տեղադրված։ Եղան դեպքեր երբ քվախցից դուր էին գալիս քվեաթերթիկը բաց։ Անզեն աչքով տեսանելի էր թե մարդը ում օգտի է քվերակել։ Այսիքն քվեաթերթիկը չէր դրվում ծրարի մեջ, քանի որ իրեց մոտ ծրարներ չկա ինչպես մեզ մոտ, հետևաբար դա խախտում չէր համարվում»։
Հարցին հնարավոր է բողոքի ակցիաները մասշտաբային բնույթ կրեն՝պատգամավոր նշեց, որ դատելով այսօրվա խաղաղ իրավիճակից, բողոքի ակցիաները կդադարեն։
«Այս պահին մենք շրջում քաղաքում, չկան ոստիկանական մեքենաներ, ոչ մի լարում չկա, ամեն ինչ բաց է, ինչպես եղել է քվերակության օրը»,–ասաց Արմեն Եզիազարյանը։
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ կիրակի օրը երկրում կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ կամ 80,23 %-ը:

 

Արմինե Գևորգյան