Բավ է պառակտվել
06-05-2021 12:28

Այվազյանը նշել է Երևանում Լավրովի հետ բանակցությունների հիմնական թեմաները

Հայաստանն ակնկալում է քննարկել Ռուսաստանի հետ երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ։

«Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման»,- մեջբերում է Այվազյանի խոսքերը հայկական ԱԳՆ մամլո ծառայությունը։
Այվազյանի խոսքով, ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար:
«Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը»,- արձանագրել է Այվազյանը: