Բավ է պառակտվել
26-01-2015 14:02

Ադրբեջանը թույլ չտվեց ԼՂ խնդրի հարցում առաջընթաց գրանցել. ԱԳՆ

Ադրբեջանի սադրանքները ոչ միայն թույլ չտվեցին ԼՂ խնդրի հարցում առաջընաց գրանցել, այլ նաև խոչընդոտեց վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ Հայաստանը 2014թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել։
«Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները՝ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, ռազմական հռետորաբանությունը, հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում զգալիորեն ավելացել են, ինչը թույլ չտվեց առաջընթաց գրանցել ոչ միայն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների իրագործման, այլ նաև փոխադարձ վստահության ձեռքբերման հարցում»,- նշեց Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ 2014թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում հանդիպումներ կազմակերպեցին Հայաստանի Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, որտեղ ընդգծվեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Սակայն ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցումը և ուղղաթիռի անկման վայրը շուրջ 10 օր կրակի տակ պահելը զգալի լարվածություն առաջացրեց, ինչն արժանացավ միջազգային հանրության արձագանքին»,- նշեց Նալբանդյանը: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ՀՀ և ԼՂՀ սահմանների անվտանգության ապահովումը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու միշտ չէ, որ ԱԳՆ-ն պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին և չի դիմում միջազգային հանրությանը նոտայով՝ Նալբանդյանն ասաց, որ դիվանագիտական արձագանքները տարբեր են լինում:
«Այդ կարող է լինել ինչպես հրապարակային հայտարարությունմ այնպես էլ դիվանագիտական հանդիպումներ: Այդ աշխատանքային գործընթաց է, որը միշտ չէ, որ հրապարակայնություն է պահանջում: Իհարկե, կան այնպիսիք, ովքեր անհրաժեշտ են համարում աղմուկ բարձրացնել, սակայն կան նաև նրանքմ ովքերնախընտրում են հետևողական աշխատանքը», - ասաց նա:
Նալբանդյանը նաև մեկնաբանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իլհամ Ալիևի հանդիպման ադրբեջանական տարբերակները: Նա նշեց, որ ադրբեջանական կողմը փորձում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն:
«Սակայն ինչու՞մն էր դրա իմաստը: Այո, Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում համընկնում է Ռուսաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի և ԱՄՆ դիրքորոշման հետ», - նշեց նախարարը:
Նրա կարծիքով Բաքվի ղեկավարության ունակությունը իրավիճակը սթափ գնահատելու հարցում կասկածի տեղիք են տալիս: