Բավ է պառակտվել
01-05-2015 11:11

Արցախում ընտրությունների դիտորդների դեմ քրեական գործեր կհարուցվեն. Ադրբեջանի ԱԳՆ

Մայիսի 3-ին Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդներին Ադրբեջանը սպառնացել է քրեական հետապնդմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է,որ որոշ մարգինալ քաղաքական անձանց գործողությունները, որոնք իրենց դիտորդներ են անվանում,կգնահատվեն որպես Ադրբեջանի օրենքների կոպիտ խախտում, և նրանց դեմ կարող են հարուցվել քրեական գործեր։ Նշվում է, որ «ընտրական ուղով օրինական կամարտահայտման համար հիմք են հանդիսանում Ադրբեջանի սահմանադրությունն ու օրենքները»։