Բավ է պառակտվել
19-11-2014 14:47

«Ադրբեջանը բացահայտ կերպով ձեռնոց է նետել միջազգային կառույցներին».Ստեփան Սաֆարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին ասաց. «Շատ մտահոգիչ է, որ ուղղաթիռի խոցումից մեկ շաբաթ անց հայկական կողմը չի կարողանում հետ բերել օդաչուների դիակները: Ադրբեջանը դրանով փորձում է ցույց տալ, որ Հայաստանը անզոր է լուծելու այդ խնդիրը»:
«Ադրբեջանցիները բավականին ծանր են տարել նաև դիվերսանտների ձերբակալությունը և ամառային սրացումը սահմանին»,-ընդգծեց Ս.Սաֆարյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը ցույց է տվել, որ պաշտպանական ոլորտում ավելի շատ սիրում է գործել, քան թե խոսել, ի տարբերություն Ադրբեջանի:
«Բաքուն փորձում է ապացուցել, որ հայկական կողմը չի կարողանա իր հարմար պահի հետ բերել հայ օդաչուների դիակները»,-նշեց Ս.Սաֆարյանը: Սաֆարյանն ասաց, որ Ադրբեջանի այդ գործողությունները անմարդակային են և տմարդի: Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը բացահայտ կերպով ձեռնոց է նետել միջազգային կառույցներին և ԵԱՀԿ-ն պետք է արձագանքի Բաքվի այդ դիրքորոշմանը: