Բավ է պառակտվել
10-11-2014 15:06

Ադրբեջանցի խորհրդարանականներն աչքի են ընկել «Եվրանեսթում».Ա. Զաքարյան

«Եվրանեսթի» նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունն անհարմար դրության մեջ է հայտնվել, քանի որ զեկույց է ներկայացրել, որը գրեթե ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրանեսթում» հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Ըստ նրա՝ ադրբեջանցիները սովորականի նման ցանկացած հնչեղ հարց փորձել են կապել Ղարաբաղի հետ և այդ հարցով իրենց դիրքորոշումն արտահայտել, սակայն եվրոպացի խորհրդարանականները նրանց կոչ են արել նիստի օրակարգը չծանրաբեռնել այլ հարցերով:

Պարոն Զաքարյանը նաև նշեց, որ «Եվրանեսթում» նոր պատգամավորներ կան, որոնց հետ անհրաժեշտ է աշխատանք տանել, չնայած հայ պատվիրակները ադեն հասցրել են շփվել միջազգային կառույցի ազդեցիկ անդամների հետ: «Եվրոպացի պատգամավորները ոչ միշտ է, որ ճիշտ պատկերացում ունեն ղարաբաղյան հարցի մասին եւ շատ հաճախ նրանք խնդրում են էքսկուրսիաներ կազմակերպել դեպի ԼՂՀ: Մենք բոլորին հրավիրեցինք Հայաստան եւ ԼՂՀ, քանի որ նրանք շատ կարեւոր են համարում այցելությունը»: Այդ առումով, ըստ Զաքարյանի, կարեւոր է ԵՄ-Արցախ խորհրդարանական խմբի ստեղծումը Եվրախորհրդարանում: