Բավ է պառակտվել
25-06-2015 14:35

Ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել.ՀՀ ԱԳՆ

«Օրեցօր վատթարացող, ազատ անկման մեջ գտնվող միջազգային վարկանիշը Ադրբեջանը փորձում է փրկել տարբեր միջազգային հարթակներում: Ապարդյուն է: Ադրբեջանը փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը և մարդու իրավունքների ոտնահարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակներից է այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ-ում այդ բանաձևի հետ կապված: Ձախողվեց թե մեկ, թե մյուս հարցում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԽԽՎ-ում քննարկվեց Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ զեկույցը, որի նախագծում ներառված էին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անհեթեթ ձևակերպումներ, որոնք չներառվեցին փաստաթղթում, ի՞նչ կասեք այդ կապակցեությամբ: Արտաքին գերատեսչության ղեկավարն ասում է, որ ակնհայտ է դառնում, ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունը և իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիտուալ աշխարհից վերադառնա իրական իրավիճակին և դա օգտակար կլինի հենց Ադրբեջանի համար, որ առավել ու առավել մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային հանրության կողմից» ,-ասաց Է. Նալբանդյանը: