Բավ է պառակտվել
28-07-2020 18:21

Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ Ռուսաստանի դիրքորոշմանը։
Փաշինյանի խոսքով՝ Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր են խաղացել: Այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը, և ես կարծում եմ, որ Կրեմլի կողմից ձեռնարկված գործողությունները, արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունը կարևոր դեր են խաղացել նրանում, որ այսօր մենք ունենանք համեմատաբար կայուն իրավիճակ: Ռուսաստանի Դաշնության դերը, իհարկե, բացառիկ կառուցողական է», - ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։ «Հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել համեմատաբար կայուն: Իհարկե, ցավոք, Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարը, բայց կրակի մակարդակն այսօր այնպիսին է, ինչ վերջին 10 տարիներին: Նկատի ունեմ՝ վերջին 2-3 օրերը», - ասել է նա։

Ըստ Փաշինյանը՝ «Հայաստանի շատ քաղաքացիներ հետաքրքրվում են՝ ինչու է Թուրքիան միանշանակ պաշտպանում Ադրբեջանի դիրքերը, իսկ Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, միանշանակ չի պաշտպանում Հայաստանին»: