Բավ է պառակտվել
24-01-2023 20:31

Ադրբեջանը պետք է անհապաղ վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը. Միրզոյանը՝ Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցողին

Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների Ադրբեջանը պետք է անհապաղ վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի՝ նախօրեին կայացված որոշումը։

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ վերականգնել անխափան երթևեկը Լաչինի միջանցքով
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը
Ադրբեջանը որոշել է օրվա ընթացքում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Արցախի պետնախարար
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Արցախի շրջափակման 24-րդ օրը. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալները
Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցությունները