Բավ է պառակտվել
29-09-2020 11:11

Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար. ԱԳՆ

ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ.

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:

Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:

Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: