Բավ է պառակտվել
14-09-2022 09:51

Ադրբեջանը հարձակումներ է սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը հարձակումներ է սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ, հայտնել է չորեքշաբթի ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանը։

«Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ Թեև ագրեսիայի այլ ուղղություններում լուրջ միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով»,- ասել է Թորոսյանը։

Նա հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրած պարտականնությունները։

«Չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազամաքաաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշել է նա։
Թորոսյանը հայտարարել է, որ ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։