Բավ է պառակտվել
07-02-2023 17:40

Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ՀՀ նախագահը՝ Խորվաթիայի արտգործնախարարին

Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին։
«Մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Խաչատրյանը։
Երեքշաբթի ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները պետք է շարունակվեն, և դա շատ կարևոր է։ Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ և ուսումնասիրում է դրանք։
Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին և այն հնարավորինս արագ հանգուցալուծելու կարևորությանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն․ ԵԱՀԿ
Հայաստանի արտգործնախարարը մեկնաբենել է խաղաղության համաձայնագրի կնքման համար Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքը
Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ
Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ․ արտգործնախարար
Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին․ Հայաստանի արտգործնախարար