Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ։
«Ադրբեջանը խոչընդոտում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը, անկասկած, կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը»,- հինգշաբթի կառավարության նիստում ասաց Փաշինյանը։
Հայ-թուրքական հանդիպումների մասին
Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին։
Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու դիվանագետ, ԱՄՆ թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում։ Նրանց երկրորդ հանդիպումն անցել է փետրվարի 24-ին Վիենայում, երրորդը՝ մայիսի 3-ին Վիենայում։
Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ապահովել Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի հատումը այս երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավորինս արագ սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև և որոշում է կայացվել սկսել այս ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։
Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Միրզոյանն ավելի ուշ հայտնել է, որ քննարկվել է հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։