Բավ է պառակտվել
27-07-2023 11:07

Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական բեռների տեղափոխումը Ղարաբաղ. Փաշինյան

Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում էր ռազմական բեռներ տեղափոխելու նպատակով։

«Սա իհարկե անհեթեթություն է»,- ասել է Փաշինյանն ու ներկայացրել երեկ Հայաստանից Արցախ մարդասիրական աշտոշարասյան պարունակությունը՝ ալյուր, մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, մանկական կեր, կաթի փոշի և այլ սննդամթերք։

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ Երևանից բեռնատարների մեկնելուց առաջ դրանց պարունակությունը ներկայցվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

«Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, որովհետև Բաքվի իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժովորդին սովամահ անելն ու ցեղասպանության ենթարկելն է», -ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ապրանքների անցումը միայն կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։

Հայաստանից Արցախ 19 բեռնատարներից բաղկացած շարասյունը 400 տոննա մարդասիրական օգնությունով (սնունդ, մանկական սնունդ, դեղորայք) երեկվանից սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մտնելու։

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ։

Բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը եւս մեկ անգամ վկայում է միտված Ադրբեջանի քաղաքականության մասին․ Փաշինյանը՝ Փարիզի քաղաքապետին
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.