Բավ է պառակտվել
09-11-2020 20:36

Ադրբեջանը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռը - Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը խոստովանել է, որ պատահաբար խոցել է ռուսական Մի-24 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Գերատեսրությունը պարզաբանել է, որ սխալը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ ուղղաթիռը թռել է հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ակտիվ ռազմական բախումները:
«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից ՝ այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը վթարի բնույթ է կրում և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ», — ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Թռիչքն իրականացվել է մութ պայմաններում, ցածր բարձրության վրա և ՀՕՊ համակարգերի ռադարների հայտնաբերման գոտուց դուրս: Բացի այդ, ռուսական ուղղաթիռներ նախկինում չեն նկատվել այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
“Ադրբեջանական կողմը ներողություն է հայցում ռուսական կողմից ողբերգական միջադեպի կապակցությամբ և հավաստիացնում է, որ պատահական բնույթ էր կրում և հավաստաիցնում, որ յան ուղղված չէ ռուսական կողմի դեմ”,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Բաքուն պատրաստակամություն է հայտնել փոխհատուցում վճարել դեպքի կապակցությամբ: