Բավ է պառակտվել
21-03-2022 21:26

Ադրբեջանը շարունակում է որպես գերի պահել 38 անձի, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են․ արտգործնախարար

Ադրբեջանը մինչ օրս որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, հայտնեց խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցն»,- ասաց նա։
Միրզոյանը նշեց, որ վերոնշյալ 38 անձից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան(Հայաստանի և Ադրբեջանի սահմանին - խմբ.)։
Միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներն ապօրինի հատել են ՀՀ պետական ​​սահմանը «սահմանների ճշգրտման» պատրվակով և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Այս տարածքներում պարբերաբար բախումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, ինչի հետևանքով երկու կողմից կան զոհեր։ Ամենախոշոր սրումը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, երբ արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի վրա հակառակորդի հարձակմանընթացքում գերեվարվեց մոտ 30 հայ զինծառայող (հստակ թիվը չի նշվում)։ Ադրբեջանն արդեն վերադարձրել է մեծամասնությանը Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի, Ֆրանսիայի և Հունգարիայի միջնորդությամբ։

Նախորդ տարվա մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զորամասերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից (Գեղարքունիք) մինչև Սյունիքի մարզի Խոզնավար (Սյունիք) հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։

Երևանը միջազգային հանրությունից պահանջում է համարժեք արձագանք տալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության դեմ, որը նաև հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։