Բավ է պառակտվել
11-11-2021 10:58

Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, Հայաստանը՝ նույնպես․ Գրիգորյան

Ադրբեջանական կողմը չորեքշաբթի տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 24։00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի և ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այդ աշխատանքները նախապես սկսվել էին։
Նա նշել է, որ շահագործման է պատրաստ Գորիսը Կապանի հետ կապող անվտանգ այլընտրանքային ճանապարհը։ Այն նախատեսված է բոլոր տիպի տրասպորտային միջոցների համար։