Բավ է պառակտվել
12-05-2022 11:38

Ադրբեջանը հայտարարում է հայկական կողմից կրակ բացելու մասին։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդում է հայկական կողմից գնդակոծությունների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս տեղեկությունը։