Բավ է պառակտվել
17-10-2022 20:56

Ադրբեջանը պատրվակ է ստեղծում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար․ Փաշինյան

Ադրբեջանը պատրվակ է ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում։
«Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի իր խախտումները. ակնհայտ է, որ սա պատրվակ է ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»,- գրել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն չէր բացառել Հայաստանի դեմ նոր ագրեսիան՝ հայտարարելով, որ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Նախարարությունից հայտնում են, որ հայտարարության պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքում լրացուցիչ անձնակազմի և հրետանային կայանքների տեղակայումն է։