Բավ է պառակտվել
14-01-2023 16:20

Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտման ենթարկել Ղարաբաղի հայերին․ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին

Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը: Այս մասին շաբաթ օրը կայացած հանդիպմանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվետին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակը։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար:

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում․ հայերն այնտեղ չեն կարող ապրել․ Փաշինյան
Մարուքյանը հանդիմանել է միջազգային գործընկերներին հայերի էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը լեգիտիմացնելու համար
Հայերի էթնիկ զտում և տեղահանում Աղավնոյում և Բերձորում. ANCA-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից «Հռոմի կանոնադրության» խախտումների մասին
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը կբերի կամ արյունահեղության, կամ Արցախի ամբողջական էթնիկ զտման. Բաբայան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների համակարգված քաղաքականության մաս է. Փաշինյան