Բավ է պառակտվել
03-10-2022 14:03

Ադրբեջանը երկրորդ անգամ խախտեց ռազմագերիների հետ կապված իր խոստումը. Փաշինյան

Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին անգամ՝ մայիսին, խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա, երբ Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվեց մինչև սեպտեմբերի 30-ն ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է Փաշինյանը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 17 հայ ռազմագերու ազատ արձակման մասին համաձայնությունը ձեռք էր բերվոլ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքներով։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվում է բռնի անհետացման ենթարկված 80 հայ գերի։