Բավ է պառակտվել
06-03-2022 12:27

Ադրբեջանական ավիաընկերությունները Ռոսավիացիայի առաջարկով դադարեցնում են դեպի Ռուսաստան չվերթները

Ադրբեջանական «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) և Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ից դադարեցնում են դեպի Ռուսաստանի քաղաքներ բոլոր չվերթներըԱյս մասին շաբաթ օրը հայտնել է ազգային փոխադրող ,AZAL ընկերության մամլո ծառայությունը։
«Ստացված տեղեկության համաձայն՝ վաղվանից, միջազգային թռիչքների հետ կապված ռիսկերի պատճառով «Ռոսավիացիա»-ի առաջարկով՝ Ադրբեջան ռուսական ավիաընկերությունների թռիչքներն անորոշ ժամկետով դադարեցվում են։ Իրավիճակը պայմանավորված է նաև միջազգային ավիացիոն ապահովագրության և վերաապահովագրության շուկայում պատժամիջոցների հետ կապված վերջին փոփոխություններով։ Միջազգային թռիչքներ կատարելիս լիարժեք ապահովագրության հնարավորության բացակայությունն անհիմն ռիսկեր է ստեղծում մեր երկրների քաղաքացիների, ավիաընկերությունների և այլ իրավաբանական անձանց համար։ Վերոնշյալի կապակցությամբ ադրբեջանական AZAL և Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ի ժամը 08:00-ից (Մոսկվայի ժամանակով 07:00-ից) դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնության քաղաքներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընկերությունն ընդգծել է, որ AZAL-ը և ապահովագրական ընկերությունները պետք է «մանրամասն վերլուծեն փոփոխված իրավիճակը, գնահատեն բոլոր բացասական և դրական ազդեցությունները, ուսումնասիրեն իրենց քաղաքականության բոլոր հնարավոր փոփոխությունները»: Միևնույն ժամանակ, ավիափոխադրողը նշում է, որ չեղարկված թռիչքների բոլոր ուղևորները առանց որևէ ծախքերի կարող են ստանալ տոմսերի համար վճարված ամբողջ գումարը կամ փոխել մեկնման ամսաթիվը։ Ընկերությունը չի հստակեցրել Ռուսաստանի Դաշնություն թռիչքների վերսկսման հնարավոր ժամկետները։