Բավ է պառակտվել
21-11-2014 11:25

Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին:Երկրի ղեկավարը Ֆրանսիայի հայ համայնքը համարել է Սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից մեկը, որը միշտ յուրահատուկ ակտիվությամբ է հանդես եկել Արցախին սատարելու, Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու եւ համազգային ծրագրերն իրականացնելու գործում: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մի խումբ պետական պաշտոնյաներ: