Բավ է պառակտվել
31-10-2020 00:18

Բաքուն և Երևանը համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությունը

Ռիա Նովոստի- ն գրում է. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժնևում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում չթիրախավորել խաղաղ բնակչությունը և ոչ ռազմական օբյեկտներն, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հայտարարության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում կայացած հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են ձեռնարկել մի շարք հրատապ միջոցառումներ՝ անկախ հրադադարի ռեժիմից և այլ պարտավորություններից:

«Կողմերը սկսել են բաց և բովանդակային մտքերի փոխանակում, որպեսզի հստակեցնեն իրենց դիրքորոշումները բանակցություններում համապարփակ լուծման առանցքային տարրերի շուրջ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3 կետի», - ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: