Բաքուն հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։
«ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնեն միջնորդի իրենց դերը», ԱՊԱ գործակալության փոխանցմամբ ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի՝ երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։