Բավ է պառակտվել
26-05-2014 14:45

Ադրբեջանը նոր զինտեխնիկա է ձեռք բերում

Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից ժամանակակից տեխնիկայի խոշոր խմբաքանակ գնել. տեղեկացնում haqqin.az-ը։

Հարավային Կորեան այժմ Ասիա զենքի ամենախոշոր մատակարարն է։ Բաքվի հետաքրքրվածությունը՝ հարավկորեական զինտեխնիկա ձեռքբերելու վերաբերյալ հնչեցվել է Հարավային Կորեայից պատգամավորիների՝ Ադրբեջան այցի ընթացքում։

Զենք գնելու բանակցություններն սկսվել էին դեռևս անցյալ տարի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Սեուլ այցից հետո։

2013թ.-ի օգոստոսին մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բաքուն ցանկանում է գնել երկու ստորջրյա նավակ, կործանիչ, տրանսպորտային նավ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Ընդհանուր գործարքի գինը, դրա կնքվելու պարագայում, կկազմի առնվազն 3 մլրդ դոլար։