Բավ է պառակտվել
24-08-2018 22:45

Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռում. ինչի մասին են պայամնավորվել Փաշինյանն ու Մերկելը

Օգոստոսի 24-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի ու Գերմանիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի բարձր մակարդակով բանակցությունները: Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը համատեղ մամլո ասուլիս են տվել՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
Փաշինյանը պատմական իրադարձություն է անվանել Մերկելի առաջին այցը Հայաստան: "Ձեր այցը տեղի է ունենում Հայաստանում կատարված կարևոր փոփոխություններից հետո, և նոր իրավիճակում, նոր քաղաքական պալմաններում մենք ակնկալում ենք ունենալ արդյունավետ բանակցություններ: Հուսով ենք, որ Ձեր այցը մեր հարաբերությունների նոր էջ կբացի: Գերմանիան առևտրա-տնտեսական հարաբերությունների ծավալով Հայաստանի գործընկերներից երկրորդն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում",- ասել է Հայաստանի վարչապետը հանդիպման ժամանակ:
Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ Փաշինյանը նշել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացման, "ավելին ավելիի դիմաց" սկզբունքով նպատակային օժանդակության ընդլայնման կարևորությունը:
ԳԴՀ կանցլերը նշել է, որ Հայսատան այցը տեղի է ունենում մեծ փոփոխություններից հետո, "որոնք որքան որ անսպասելի էին մեզ համար, այնքան էլ դրական՝ ձեր երկրի համար": "Մենք ցանկանում ենք լսել կատարվածի ձեր գնահատականները: Այս փոփոխությունների ոգին զգացվում է փողոցներում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ",- ասել է Մերկելը: Նրա խոսքերով՝ Գերմանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման հարցում:
Ինչպես պարզ դարձավ եզրափակիչ մամլո ասուլիսից՝ բանակցությունների հիմնական թեմաներն առնչվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ղարաբաղյան հիմնահարցի և Հայաստանի ու Գերմանիայի համագործակցության բոլոր ոլորտների հետ:
"Թավշյա հեղափոխությունից" հետո իշխանության եկած Հայաստանի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում կտրուկ շրջադարձեր անել արտաքին քաղաքականության ոլորտում: Նա շեշտել է, որ Հայաստանը որևէ գործընկերոջ հետ հարաբերությունները չի զարգացնում ի հակակշիռ մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների:
"Մենք արդեն ասել ենք, որ "թավշյա հեղափոխությունից" հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինի: Մենք մտադիր ենք այսուհետ ևս հավատարիմ մնալ մեր խոստումներին՝ զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններ, այդ թվում և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում:
Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ, ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ",- նշել է պետության ղեկավարը:
Մերկելն իր հերթին Հայաստանն անվանել է օրինակ այն բանի, թե ինչպես երկիրը կարող է ադյունավետ համագործակցել միաժամանակ և՜ Ռուսաստանի և՜ Եվրամիության հետ:
Նա հայտարարել է, որ Գերմանիան կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում: "Այս հարցը սերտորեն կապված է միգրացիոն քաղաքականության հետ: Ակնկալում ենք, որ այս հարցն առաջընթաց կունենա , և Գերմանիան իր կողմից կանի ամեն ինչ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում",- ասել է կանցլերը
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Մերկելի նշել է, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պատրաստ է աջակցել հակամարտության երկու կողմերին այն "լավ մթնոլորտում " հանգուցալուծելու համար: Փաշինյանն իր հերթին ավելացրել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի՝ խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելուն ուղղված ջանքերը:
Լրագրողների այն հարցին, արդյոք Մերկելը Բաքվում կքննարկի Ադրբեջանի իշխանությունների կողմից մուտքի արտոնագրի մերժումը կանցլերի պատվիրակության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլեին՝ Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցի պատճառով, կանցլերը պատասխանել է. "Ես արդեն հնարավորություն եմ ունեցել արտահայտվել այդ առիթով: Մենք որոշել ենք, որ Գերմանիա- Հարավային Կովկաս հարաբերությունների խորհրդարանական խմբում այդ պարոնին կփոխարինի նրա գործընկերը: Մենք այդպիսի որոշման ենք կայացրել, քանի որ այդ բանակցությունները շատ կարևոր են մեզ համար: Միայն բանակցությունների ճանապարհով է հնարավոր լուծել հակամարտությունները: Ինձ համար կարևոր է, որ այդ այցը տեղի ունենա", - եզրափակել է ԳԴՀ կանցլերը:

Հեղինակային