Բավ է պառակտվել
21-09-2020 13:11

Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասով մեր կողմից հստակություն կա. ԱԳ նախարար

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, առավել քան հստակ ընդգծել են, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով։

Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ նախարարը բարձրաձայնեց, որ մեր կողմից հստակություն կա: «Մենք հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք», - ասաց նա:

Իսկ Ալիևի հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները, Մնացականյանն ասաց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել:

«Այդ ամենը մենք ասում ենք բացաձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները։ Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: »,- ասաց Զ.Մնացականյանը։

Նախարարը հիշեցրեց, որ վերջին անգամ հանդիպումը եղել է հունվարին, բայց հայկական կողմի վճռականությունը՝ շարունակելու խաղաղ և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել. «Մենք պատրատ ենք, երբ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, երբ լինի հստակություն, կհայտարարենք։