Բավ է պառակտվել
15-08-2014 10:31

Պուտինը և Բարոզուոն քննարկել են ԵՄ և Կիևի հարաբերությունները


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ:

Զրույցի թեման եղել է Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները՝ հաշվի առնելով Կիեւի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։

«Շոշափվել են Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվոիմ՝ Կիեւի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետեւանքների համատեքստում», - հստակեցրել են մամուլի ծառայությունից։

Զրույցի ավարտին Պուտինն ու Բարոզուն պայմանավորվել են քննարկումը շարունակել նաեւ նախատեսվող անձնական հանդիպմանը, որի ամսաթիվն ու վայրը կորոշվի ավելի ուշ։