Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Ադրբեջան: Պաշտոնյան ասել է, որ այցը տարածաշրջանային այց չէ, քանի որ նա չի պատրաստվում այցելել Հայաստան:
"Ես կայցելեմ միայն Ադրբեջան ու Վրաստան, սակայն նախ կգնամ Մոլդովա: Ադրբեջանում պետք է մի շարք հարցեր քննարկվեն, և դա միայն էներգետիկային չի վերաբերում",- ասել է նա:
Ի դեպ, հունիսի 27-ին Վրաստանն ու Մոլդովան պատրաստվում են Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիր:
Բավ է պառակտվել