Բավ է պառակտվել
12-02-2022 22:49

Բայդենը Պուտինի հետ քննարկել է «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ուժերի կուտակումը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի ենթադրյալ կուտակումը և ասել, որ Վաշինգտոնը պատրաստ է ինչպես Մոսկվայի հետ հետագա դիվանագիտական ​​փոխգործակցության, այնպես էլ այլ սցենարների։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն վճռական և արագ պատասխան կտա Ռուսաստանի Դաշնություն այս երկիր «ներխուժելու» դեպքում։

«Նախագահ Բայդենը նախագահ Պուտինինհստակ հասկացրել է, որ թեև Միացյալ Նահանգները պատրաստ են դիվանագիտական ​​փոխգործակցության՝ լիովին համակարգելով այն մեր դաշնակիցների և գործընկերների հետ, մենք հավասարապես պատրաստ ենք այլ սցենարների»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների զրույցն ավարտվել է շաբաթ օրը՝ Վաշինգտոնի ժամանակով 12:06-ին (Մոսկվայի ժամանակով 20:06-ին):

Ըստ ամերիկյան կողմի՝ զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ։ Այն սկսվել է, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տունը, ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 11:04-ին (Մոսկվայի ժամանակով 19:04-ին): ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հանգստյան օրերն անցկացնում է Քեմփ Դեյվիդում (Մերիլենդ) իր նստավայրում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, զրույցը նախաձեռնել է Վաշինգտոնը, ընդ որում «խնդրանքին նախորդել է ամերիկյան կողմի գրավոր դիմումը»։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները մինչ այդ հեռախոսազրույց են ունեցել անցյալ տարեվերջին։ Դեկտեմբերի 7-ին նրանք բանակցություններ են վարել տեսակոնֆերանսի միջոցով։ Պուտինի և Բայդենի՝ որպես պետությունների ղեկավարներ առաջին դեմառդեմ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։