Բավ է պառակտվել
12-02-2022 22:57

Բայդենը հայտարարել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ամսաթիվը

Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա փետրվարի 16-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 16-ը հայտարարել է Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկի օր։ Այս ամսաթիվը նա նշել է արևմտյան երկրների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ, գրում է Politico-ն։

ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ հաստատել են նախագահի հայտարարությունը։ Նշվում է, որ Վաշինգտոնը նախազգուշացրել է դաշնակիցներին, իբր հարձակմանը կնախորդի «հրթիռային հարվածների և կիբերհարձակումների ալիքը»։

Սակայն, գրում է թերթը, եվրոպացիներն այդ զգուշացմանը թերահավատորեն են արձագանքել։ ԵՄ ներկայացուցիչները հասկացրել են, որ իրենք այլ կերպ են մեկնաբանում հետախուզական տվյալները և «հրաժարվում են գնել» հարձակման մասին լուրերը։

Այնուամենայնիվ, բանակցություններից հետո մի շարք երկրներ խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Ուկրաինան։ Հարավային Կորեան հունվարի 13-ից արգելել է հայրենակիցներին այցելել ճգնաժամային պետության տարածք։ Բրիտանիան հայտարարել է դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին, ինչպես նաև հայտնի է դարձել իր դիվանագետներին դուրս բերելու ԱՄՆ մտադրության մասին։

Այլ ամսաթիվ

Բայդենի մասին լուրերի հետ գրեթե միաժամանակ Bloomberg գործակալության կայքում հոդված է հայտնվել, որում ենթադրյալ ներխուժման ամսաթիվը փետրվարի 15-ն է։ Ըստ «հարցին ծանոթ» անանուն աղբյուրների՝ Ռուսաստանի գործողությունները կարող են ներառել սադրանք Դոնբասում կամ հարձակում Կիևի վրա։ Այնուամենայնիվ, նրանք իրենց պնդումը հաստատող որևէ ապացույց չեն ներկայացրել:

Սակայն ավելի վաղ ամերիկյան լրատվական գործակալությունը վարկաբեկել էր իրեն՝ փետրվարի 5-ին հրապարակելով զեկույց Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման մեկնարկի» մասին ։ Bloomberg-ը հետագայում ներողություն է խնդրել կեղծ տվյալների հրապարակման համար։ Դրանից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման հրապարակումների ֆոնին Կրեմլն այժմ ունի բոլոր հիմքերը fake-news տերմինի սահմանումը փոխարինելու Bloomberg-news-ով։

Ներխուժման թեմայով խոսել է նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ագրեսիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։

Միաժամանակ նախագահի օգնականն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի պնդում, թե Ռուսաստանը վերջնական որոշում է կայացրել Ուկրաինայի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ։

Ռուսաստանի պատասխանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բարձր է գնահատել ԱՄՆ-ում հնչեցված ենթադրությունները։ Նա նշել է, որ սադրանքները, ապատեղեկատվությունն ու սպառնալիքները Վաշինգտոնի ամենասիրելի մեթոդն են սեփական խնդիրները լուծելու համար։ «Սպիտակ տան հիստերիան ավելի բացահայտ է, քան երբևէ։ Անգլո-սաքսոններին պատերազմ է պետք. Ցանկացած գնով: Ամերիկյան ռազմաքաղաքական մեքենայի գլանիվը պատրաստ է նորից անցնել մարդկային կյանքերի վրայով։ Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են իրենք իրենց մերկացնում միլիտարիզմը և կայսերական նկրտումները»,- հավելել է դիվանագետը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ ռուսական զորքերը դեռ իրենց տարածքում են։ «Որոշ թղջամիտ մարդիկ հույս ունեին, որ Միացյալ Նահանգների կողմից բորբոքված հիստերիան մարել է: Միգուցե նրանք աչքով տվեցին, քանի որ խուչապարարների մոտ երկրորդ շնչառությունն է բացվել»,- գնահատել է իրավիճակը դիվանագետը: Փոխներկայացուցիչն ինքը ԱՄՆ-ին է առաջարկել ներխուժել Ուկրաինա, քանի որ «ինչ-որ մեկը պետք է դա անի նման խուճապ առաջացնող արշավից հետո»։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն իր հերթին մեղադրել է Վաշինգտոնին Ռուսաստանի դեմ քարոզչական արշավի աստիճանը բարձրացնելու և հասարակության շրջանում մոտալուտ ագրեսիայի մասին համոզմունք ձևավորելու մեջ։ «Սալիվանի հայտարարությունները տագնապ հարուցող երնգավորմամբ են»,- նշել է դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը։