Բավ է պառակտվել
21-07-2022 10:53

Բայդենը հայտնել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այս հայտարարությունը նա արել է կլիմայական փոփոխությունների պատճառով առաջացած ճգնաժամի հետևանքների դեմ պայքարին նվիրված հանդիպման ժամանակ, գրում է Lenta.ru-ն՝ New York Post-ին հղումով։

Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ ապրում էր Քլեյմոնտ քաղաքում (Դելավեր), որի շրջակայքում շատ նավթավերամշակման գործարաններ կային։ «Ահա թե ինչու ես, և շատ այլ մարդիկ, որոնց հետ ես մեծացել եմ, ունենք քաղցկեղ: Եվ դա է պատճառը, որ երկար ժամանակ Դելավերն ուներ քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշը երկրում»,- ասել է նա։

Անհասկանալի է, արդյո՞ք Բայդենի քաղցկեղի մասին պնդումը լեզվի սայթաքում է: Սպիտակ տան խոսնակը մեկնաբանել է նախագահի հայտարարությունը` վկայակոչելով The Washington Post-ի սյունակագիր Գլեն Քեսլերի թվիթը, ով հիշեցրել է, որ մինչ պաշտոնը ստանձնելը Բայդենի մոտ հեռացվել է մաշկի ոչ մելանոմային ուռուցք: Սակայն պետք է նշել, որ նախագահը հիվանդության մասին հայտնել է ներկա ժամանակում։