Բավ է պառակտվել
03-03-2022 11:36

Բայդենը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԳԱ Ուկրաինայի վերաբերյալ բանաձևը վկայում է Ռուսաստանի մեկուսացման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի (ԳԱ) Ուկրաինայի վերաբերյալ բանաձևը վկայում է ՌԴ մեկուսացման մասին։

«Ես հարգանքի տուրք եմ մատուցում ՄԱԿ-ի անդամ երկրներին այս պատմական նստաշրջանն անցկացնելու համար: Քվեարկությունը բացահայտում է [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի մեկուսացումը։ Այն նաև պատասխանատվություն է դնում Բելառուսի վրա՝ այս պատերազմում իր անընդունելի մասնակցության համար»,- ասվում է ամերիկացի առաջնորդի գրավոր հայտարարության մեջ, որը չորեքշաբթի տարածել է Սպիտակ տունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, արտահերթ նստաշրջանի շրջանակներում, չորեքշաբթի օրն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունը դատապարտող բանաձև։ Փաստաթղթին կողմ են քվեարկել 141 երկրի ներկայացուցիչներ, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35։ Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը և զսպման ուժերի պատրաստականության բարձրացման որոշումն, ինչպես նաև պահանջում է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Բանաձևի համահեղինակներից են ԱՄՆ-ը և Ուկրաինան, նրանց միացել է ևս մոտ հարյուր երկիր։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանում ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։