Բավ է պառակտվել
09-04-2024 13:47

Առանց ԳՇ-ի սահմանազատման կազմակերպումն անհնար կլինի․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ապրիլի 8-ի իր այն հայտարարությունը, թե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից, շփոթմունք է եղել։ «Խառնել էի»,- արձագանքել է պատգամավորը՝ հստակեցնելով, որ սահմանազատմանը վերաբերող խնդիրները քննարկվում են Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովում։ «Ես երեկվա իմ ճեպազրույցում պարզապես ուզում էի ասել, որ ԳՇ-ի կարծիքը նման աշխատանքների կազմակերպման հարցում պետք է առաջնային լինի։ Առանց ԳՇ-ի աշխատանքների կազմակերպման էֆեկտիվությունն անհնար կլինի»,- հավելել է պատգամավորը։ Քոչարյանն ապրիլի 8-ին լրագրողներին հայտնել էր, որ ԳՇ-ն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։

Ապրիլի 2-ին հայտնել էինք, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի առաջին հիմնական նիստի ժամանակ նախաձեռնել ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցերով հրատապ նիստ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ: Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

Շատ վատ է անում. Օնիկ Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշի հողերը հանձնելու մասին
Հայտնի է Տավուշի հանձման ամենակարևոր 4 կետերի ժամկետը
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ․ ՀՀ-ում Իրանի դեսպան
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է. «Ժողովուրդ»
ՀՀ-ն մի քանի զինատեսակի փորձարկում է իրականացրել․ Մխիթար Հայրապետյան