Բավ է պառակտվել
05-05-2014 13:07

ԲՀԿ-ական պատգամավորը Գալուստ Սահակյանի ընտրության շուրջ մեկնաբանություններ չի անում

Լրագրողների հետ հետ հանդիպմանը ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշել է, որ չի ցանկանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավորների` Գալուստ Սահակյանի օգտին քվեարկության շուրջ մեկնաբանություններ անել:
«Չեմ կարող նման հարցերի շուրջ մեկնաբանություններ անել: Իսկ ավելի շուտ` չեմ ուզում: Չէ՞ որ ես էլ նախկինում պատգամավոր եմ եղել, իսկ 2012թ. ընտրությունների համամասնական ցուցակում չեմ ընդգրկվել գիտական եւ դասախոսական աշխատանքով զբաղված լինելու պատճառով: Ոչ, այդ հարցին չեմ պատասխանի»,- հայտարարել է Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանի նախագահ է ընտրվել, իսկ քվեարկությանը մասնակցած ԲՀԿ խմբակցությունը, որ 2012թ. ամռան ամիսներից ի վեր քննադատում է իշխանություններին, ողջ ներկա կազմով նրա օգտին է քվեարկել: