Բավ է պառակտվել
28-05-2014 07:55

ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում գրել. ՛՛Ժողովուրդ՛՛

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ 1974 թ. հետո ծնված ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով իրենց չընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում եւ իրենց նկատմամբ չկիրառել այդ պահումները։ Մեր տեղեկություններով՝ պատգամավորները դիմումները ներկայացնելու են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների պաշտնական հրապարակումից հետո, երբ օրենքն ուժի մեջ մտնի։ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը։ Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տարածվում է ԱԺ 27 պատգամավորի վրա, որոնցից 10-ը ԲՀԿ-ականներ են։ ԲՀԿ-ից դիմում գրելու պատրաստվում են Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահան Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մուշեղ Պետոյանն ու Դավիթ Քոչարյանը»։