Բավ է պառակտվել
15-01-2014 14:51

"ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին ներկայացնող ուժն է" ,- Սոս Գիմիշյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն անրադարձավ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված խոսակցություններին: Ըստ նրա, զգացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն եւ այդ ցանկությունը այնքան մեծ է, որ  կարեւոր չէ, թե ինքը ինչ հարցերով է ցանկանում ուշադրություն սեւեռել իր անձի վրա:

Ըստ Գիմիշյանի Քոչարյանի օրոք ևս մի շարք հանցագործություններ են եղել: Բանախոսը նաև նշեց, որ եթե վերջինիս օրոք պետական ունեցվածքն են խլել, ապա այսօր ժողովրդից ու բյուջեից են փախցնում:

Քոչարյանի վերադարձի առնչությամբ Գիմիշյանը հավելեց. «Ինչո՞վ պետք է վերադառնա` հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ, կոնյակի, Արմենթելի, մեր ցանցերի վաճառքո՞վ, թե՞  բազմաթիվ քաղաքական սպանություններով, որոնք այդպես էլ չբացահայտվեցին: Ինքը գուցե լավ կազմակերպիչ է, բայց դրա համար պետք է պաշտոն ունենա: Եթե  վարչապետ դառնա հնարավոր է լուրջ դառնան նրա ցանկությունները»:

Ըստ Գիմիշյանի  ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին ներկայացնող ուժն է եւ արդեն ունենք օրինակներ, երբ ընտրություններից առաջ նրանց հաջողվում է իրենց շուրջ  հավաքել բողոքավոր մասսային: