Բավ է պառակտվել
07-11-2018 13:14

Ընդդիմադիր լինելը պատվաբեր հնարավորություն է գործով և ոչ թե խոսքով ապաշխարհել սեփական սխալների համար․ Վ․Սարգսյան

Հայասատանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Ինչպես գրում են հայկական ԶԼՄ-ները, Հայասատանի Հանրապետական կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում։

“Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի”, - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Սարգսյանը վստահ է, որ ընդդիմադիր լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ և ո՛չ էլ բարձր հանրային դիրք։

“Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը՝ հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»”,-ընդգծել է նա։