Բավ է պառակտվել
13-01-2020 14:30

«Կենցաղային խոսակցություններ են»․ԱԺ նախագահը ԱԱԾ նախկին պետի ու Փաշինյանի դստեր հեռահար բանավեճի մասին․

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չգիտի թե ինչի մասին է խոսում խոսում Հրայր Թովմասյանը,այն որ իրեն զգուշացրել են ,որ եթե հրաժարական չտա,մեղադրանք կառաջադրեն։
Հիշեցնենք,որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:Իսկ Թովմասյանը հրաժարվել է հրաժարվել ցուցմունք տալ, ավելի հայտարարել էր, ամիսներ առաջ զգուշացումներ է ստացել, որ եթե հրաժարական չտա, իրեն մեղադրանք կառաջադրեն։
«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող», - լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ իշխանությունը Սահմանադրական դատարանի դատավորների արտաամուսնական կյանքի մասին տեղեկություններ է հավաքում, ԱԺ նախագահն արձագանքեց,. «Ժողովուրդ ջան, եկել եք անհեթեթությունների մասին հարց եք տալիս: Ես այդքան ժամանակ չունեմ որևէ մտացածին վարկածներ մեկնաբանեմ»։
Հարցին՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը այդ հանգուցալուծումներից մե՞կն է, Միրզոյանը նշեց, որ հրաժարականը դրա հետ կապ չունի:
«Դա նույնն է, որ ես հիմա որևէ հանցագործություն անեմ, հետո, երբ մեր իշխանությունը փոխվի ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունները, իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որևէ արած հանցագործություն, և ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում»,- ասաց նա և հորդորեց այդ երկու երևույթներն իրար հետ չկապել:
ԱԺ նախագահը համոզված է,որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է ու հանգուցալուծում չի ստացել։
Հարցին՝ Սուրբծննդյան պատարագին հանդիպել են, ինչ-որ ձև Հրայր Թովմասյանը բարձրաձայնե՞լ է իր մտահոգությունների մասին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք, այդքանը»։
«Էնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին միայն մտածելով ու մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից», - ասաց նա։
Աժ նախագահից լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր հեռահար բանավեճը՝ Միրզոյանը նշեց,որ դրանք «Կենցաղային խոսակցություններ»։
Իսկ արդյոք Միրզոյանը Վանեցյանին համարում է քաղաքական հակառակորդ ՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոչ...ոչ, ոչ»։

 

 

Արմինե Գևորգյան