Բավ է պառակտվել
19-11-2016 10:29

Դատարանը 2 ամսով կալանավորեց Սանկտ Պետերբուրգի նախկին հայ փոխնահանգապետին

Պետերբուրգի Սմոլնինսկի շրջանի դատարանը թույլատրել է քաղաքի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանի կալանքը, որին մեղադրում են «Զենիթ Արենա մարզադաշտի» շինարարության ժամանակ գումարներ հափշտակելու մեջ: Հովհաննիսյանին կալանքի տակ են առել երկու ամսով` մինչև 2017-ի հունվարի 15-ը: 

ՌԴ ՔԿ տվյալներով, Օգանեսյանին ձերբակալել են Մոսկվայում ՝ 2014-ին ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու գործով։ Կասկածում են, որ այս գումարները Օգանեսյանը յուրացրել էր «Տրանսստրոյ» գլխավոր կապալառուի ու «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության միջեւ «Զենիթ Արենա»-ի համար վիդեոտաբլո կառուցելու համար պայմանագիր կնքելիս։ 

«Դատարանը եկել է այն եզրակացության, որ ազատազրկումից բացի խափանման որեւէ այլ միջոց Օգանեսյանի նկատմամբ հնարավոր չէ ընտրել»,- ասել է դատավոր Օլեսյա Բուլանայան։