Բավ է պառակտվել
11-02-2019 15:08

Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կասեցնում է իր անդամակցությունը ՀՀԿ-ն

ԱԺ նախկին փոխնախագահ, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի տեղեկացրել է, որ որոշում է կայացրել կասեցնել իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսկցությանը (ՀՀԿ) և վերսկսել իր փաստաբանական պրակտիկան։

Պատճառների և ծրագրերի մասին

“2018 թվականի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից հետո մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաեւ այժմ”,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հովհաննիսյանը նշել է, որ անցած շաբաթ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիրը և միացել է այն փաստաբաների հանրույթին, որոնք “չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադություններից”։ Նա նաև ասել է, որ հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու վերահսկել երկում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները և առաջարկել լուծումները։

Հովհաննիսյանը նշել է, որ մտադիր է շարունակել նաև իր դասախոսական գործունեությունը։

Լուրերի մակարդակով

Վերջին ժամանակներս, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունների և մարտի 1-ի գործի շրջանակներում նրան մեղադրանք ներկայացնելու հնարավորության լուրերի ֆոնին հայկական ԶԼՄ-ներում քննարկումներ են ծավալվել նախկին նախագահի պաշտպանությունն ապահովող փաստաբանների թիմի ձևավորման մասին։

Նշվել է, մասնավորապես, որ թիմին կանդամակցեն նաև արդարադատության նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը։

ՀՀԿ նոսրացող շարքերը

Հովհաննիսյանի որոշումը կարելի է դիտարկել որպես Հայաստանի քաղաքական դաշտում հանրապետականների դերի անկման հերթական դրսեւորում:

Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ի գերիշխանությունը, որն սկսվել է 1999 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակով, ավարտվել է 2018 թվականի ապրիլի 13-ին երկրում լայնամասշտաբ բողոքի ալիքի արդյունքում ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի տված հրաժարականով:
Իշխանության է եկել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, ով մայիսի 8-ին ընտրվել է վարչապետ, իսյ հոկտեմբերի 16-ին հրաժարական տվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում ձայների մեծ առավելությամբ՝ 70,43 տոկոսով հաղթել է Փաշինյանի գլխավորած “Իմ քայլը” դաշինքն, իսկ ՀՀԿ չի անցել խորհրդարան։

ՀՀԿ շարքերից անդամների արտահոսքը սկսվել է թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո: Կուսակցությանից հեռացողներից շատերը բացատրել են իրենց որոշում այն հանգամանքով, որ ստիպված են եղել անդամակցել ՀՀԿ-ին հանուն կարիերայի։ Սակայն մինչ այժմ ՀՀԿ-ի ամենամեծ կորուստը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դուրս գալն է եղել, ով հրաժարական նամակ է գրել 2018 թվականի դեկտեմբերի 14-ին:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, Հովհաննիսյանի կորուստն, ով իր քաղաքական կշիռով ՀՀԿ-ի վերին էշելոնում էր, բավականին զգալի է, քանի որ վերջին ընտրություններում նա կուսակցության ցուցակում երկրորդ համարն է եղել, ունի գործադիր և օրենսդրական ոլորտներում աշխատելու հարուստ փորձ: