Բավ է պառակտվել
20-09-2022 09:00

Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը Բլինքենն ընդգծել է խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։

Սա Միրզոյանի և Բայրամովի առաջին ուղիղ հանդիպումն է սահմանային վերջին մարտերից հետո։

Պետդեպարտամենտի կայքի հաղորդմամբ՝ Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհվածների կապակցությամբ և նշել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը։

Զրուցակիցները քննարկել են հետագա քայլերը, և պետքարտուղարը կողմերին հորդորել է կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ։