Բավ է պառակտվել
23-01-2023 22:24

Բլինկենը հորդորել է Ալիևին ապաշրջափակել Լաչինի միջանցքն առևտրային փոխադրումների համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկուշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցում հորդորել է «անհապաղ» ապաշրջափակել Լաչինի միջանցքն՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքն առևտրային փոխադրումների համար՝ ընդգծելով, որ հումանիտար ճգնաժամի ռիսկը [կապված Լաչինի միջանցքի փակման հետ] խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները»,- ասվում է տեքստում։
Բլինկենը նաև հորդորել է Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում և մտահոգություն հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի առնչությամբ։

Նիդեռլանդները հորդորում են ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար
Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ ապաշրջափակվի. Հայաստանում ՌԴ դեսպան
Ադրբեջանը որոշել է օրվա ընթացքում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Արցախի պետնախարար
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծումն ընթանում է ծանր պայմաններում
ՀՅԴ երթ Երևանում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով