Բավ է պառակտվել
22-03-2023 11:33

Բլինքենը վճռական է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը հաստատել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վճռականությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործին։

Ճեպազրույցում Պատելը մեկնաբանել է Բլինքենի վերջին զրույցների արդյունքները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ մարտի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի տարածաշրջան կատարած այցի համատեքստում։

«Նա (Բլինքենը) Միացյալ Նահանգների անունից իր շարունակական աջակցությունն է առաջարկել այս գործում... Սա այն է, ինչին մենք հավատարիմ ենք թե դեսպան Ռիկերի ղեկավարության, թե Լուիս Բոնոյի գործունեության ընթացքում»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Նա ձեռնպահ մնաց «դիվանագիտական պարտավորությունների մեջ խորանալուց», պատասխանելով հարցին, թե արդյոք Բլինքենը քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների թեման։ Այս կապակցությամբ Պատելը հավելել է, որ մարդու իրավունքների թեման ԱՄՆ-ն պարբերաբար բարձրացնում է բոլոր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ քննարկումներում։

Բլինքենի զրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի է ունեցել մարտի 20-ին։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը վերոնշյալ գործընթացներին:

Հաջորդ օրը պետքարտուղարը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը և այդ ջանքերին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությանը։