ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցից հետո հայտարարել է Հայաստանի հետ կայուն խաղաղությանն աջակցելու մասին։
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որ արտահայտեմ իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին աջակցելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ միջոցն են», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում։