Բավ է պառակտվել
06-11-2023 10:50

Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, բայց կպաշտպանի իր ուժերը տարածաշրջանում

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության Իրանի հետ, բայց անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր ռազմական և քաղաքացիական անձնակազմին պաշտպանելու համար Թեհրանի կողմից աջակցվող ուժերի գործողություններից:

«Իրանի հետ կապ ունեցող գրոհայինների հարձակումներն ու սպառնալիքները միանգամայն անընդունելի են, և մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար: Մենք չենք ձգտում հակամարտություն Իրանի հետ (...): Բայց մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է տարածաշրջանում մեր անձնակազմին պաշտպանելու համար, լինի դա զինվորական, թե քաղաքացիական անձ»,- ասել է Բլինքենը Իրաք կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հոկտեմբերի վերջին NBC News-ը, հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Սիրիայում և Իրաքում ամերիկյան օբյեկտները երկու շաբաթվա ընթացքում 24 անգամ հարձակման են ենթարկվել տարբեր ռազմական ուժերի կողմից։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ հարձակումներն իրականացվել են հիմնականում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Փեթ Ռայդերը ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակումներն իրականացնող խմբավորումներին աջակցում է Իրանը և նրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ռազմական դիրքերին բազմիցս հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Ջո Բայդենի հրամանով «Ինքնապաշտպանության նպատակով հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և կապակցված խմբերի կողմից»։ Նա հավելել է, որ հարվածները կապված չեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող հակամարտության հետ։

ԱՄՆ-ն Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել աշխատել տիեզերքում հակամարտությունները կանխելու ուղղությամբ
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.