Բավ է պառակտվել
15-05-2019 17:27

Մերձավոր Արևելքը պայթունավտանգ է և մոտակա երկու տարում կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար․հայ փորձագետ

Մեևձավոր Արևելքը պայթունավտանգ է, ինչը կարող է մոտակա երկու տարում վտանգավոր միտում դառնալ տարածաշրջանում, չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

“Կա նոր միտում, որը դեռևս թույլ է, սակայն կարող է ուժեղանալ․ մենք սովոր ենք դիտարկել Մերձավոր Արևելքը որպես գերտերությունների առճակատման ոլորտ։ Սակայն այնտեղ կարող են բախումներ սկսվել տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պարսից ծոցի երկրների, Իրանի միջև”,- ասել է Սաֆրաստյանը:

Նա նշել է, որ տարածաշրջանի վրա արտաքին ճնշման նվազման պայմաններում ի հայտ են գալիս և սպառնալի դառնում ներքին առճակատումներն ու հակամարտությունները։

Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում, քաղաքագետը նշել է, որ վերջին տարիներին առանջին անգամ նկատվում են երկխոսության հնարավորություններ Ռուսաստանի և ԱՄՆ միջև, հավելելով, որ հանդիպումը Սոչիում թույլ է տալիս ակնկալել լարվածության նվազեցում, այդ թվում և՝ միջազգային ասպարեզում։

Նա նաև նշել է, որ դեռևս վաղ է խոսել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորության մասին, հույս հայտնելով, որ Թեհրանը չի զիջի ճնշմանը, և իրավիճակը կպահպանվի:

Եվս մեկ անգամանք կապված է Սիրիայի հետ, որտեղ, ինչպես նշել է Սաֆրաստյանը, սպասվում է լարվածության նոր ալիք: Նրա խոսքերով, լարվածություն է հասունանում նաև Թուրքիայում, որտեղ իշխանական կուսակցության ներսում դժգոհություն է ի հայտ գալիս Թուրքիայի նախագահ Թայիբ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության և անձի դեմ։

Ինչպես նշել է քաղաքագետը, իշխանական կուսակցությունից 30 պատգամավոր հայտնել են կուսակցությունից դուրս գալու մտադրության մասին, իսկ կուսակցության որոշ ղեկավարներ, ում Էրդողանը հեռացրել է ղեկավար պաշտոննեից, փորձում են ստեղծել նոր կուսակցություն, որը կարող է արդեն այս ամռանը հայտարարել իր մասին։

“Թուրքիայի ներքաղաքական կյանքում մեծ նշանակություն են ստանում քաղաքապետի ընտրությունները։ Եթե էրդողանի կուսակցությունը պարտվի, դա ընդդիմադիր ուժերի ակտիվացման նոր պատճառ կդառնա։ Այս ամենն ուղեկցվում է ժողովրդի աճող դժգոհությամբ, տնտեսական խնդիրներով և բարձր գնաճով”, - ասել Սաֆրաստյանը: