Բավ է պառակտվել
14-06-2021 13:36

«Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում Քոչարյանի քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը

Արսեն Բաբայանը պատասխանել է ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին հարցին։

«Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում, որ ընտրություններից հետո կարող են կոալիցիա կազմել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի հետ։ Այս մասին երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։ «Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողությունների։ Ես իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը»,–ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին։