Բավ է պառակտվել
23-03-2017 18:34

Փորձագետը նշել է այն երկու քաղաքական ուժերը, ովքեր ապրիլյան ընտրություններից հետո խորհրդարան չեն անցնի

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, նշել է այն քաղաքական ուժերը, որոնք իր կարծիքով հազիվ թե կարողանան հաղթահարել ընտրական պատնեշը և ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից հետո անցնեն խորհրդարան:
« Տվյալ պահին դա Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է և «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը»,- այս մասին փորձագետն ասել է հինգշաբթի կայացած ասուլիսին:
Նրա խոսքերով ընդդիմության հետ միավորվելու ՕՐՕ-ի առաջնային խնդիրը հասարակության մոտ վստահություն չառաջացրեց, իսկ այդ դաշինքի շուրջ տեղի ունեցող սկանդալները՝ մասնավորապես դաշինքի «ստվերային խմբավար», ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբյանի ձերբակալումը է՛լ ավելի սրեց իրավիճակը: Ինչ վերաբերվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, ապա փորձագետի կարծիքով նրա հիմնական ֆունկցիան «Ծառուկյան» դաշինքից ձայներ «պոկելն» է:
Հակոբյանը գտնում է, որ միայն երկու քաղաքական ուժեր տվյալ պահին կարող են վստահ լինել, որ ապրիլյան ընտրություններից հետո խորհրդարանում իրենց համար տեղ կապահովեն. Դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, և «Ծառուկյան» դաշինքը: Մանդատների համար պայքարում են ևս չորս-հինգ կուսակցություն: